Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը և Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը խոսեցին 2013 թ. նախագահական ընտրությունների, դրանց հնարավոր հետևանքների և Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների վրա ազդող խնդիրների մասին:

Շուշան Խաթլամաջյանը կարծում է, որ դեսպանները և Արևմուտքի քաղաքական ուժերը իրենց բլոգներում մեկնաբանություններ անելով՝ փորձում են ազդեցություն թողնել Հայաստանի վրա:

Շ. Խաթլամաջյանը կարծում է, որ քաղաքականությունը պետք է պարզ լինի և հասկանալի սեփական ժողովրդին. «Եկեք չխոսենք թաքնված ուժերի գոյության մասին: Պետք է հիշել, որ թեկուզ Հայաստանը փոքր, սակայն ինքնիշխան պետություն է»:

Արմեն Բադալյանը վստահ է, որ ընտրություններից հետո որոշ փոփոխություններ տեղի կունենան. «Կլինեն և փոփոխություններ և ճնշումներ: Նախագահը թույլ կլինի, քանի որ նա ընտրվել է անլուրջ մթնոլորտում: Ես կարծում եմ, որ ոչ մի թեկնածու լուրջ չի վերաբերվում նախագահական ընտրությունների գործընթացին. մեկը հացադուլ է անում, մյուսը գյուղեգյուղ ընկած Հարվարդի տնտեսագիտություն է բացատրում: Իսկ դիտորդները մինչ Հայաստան գալը, շատ լավ գիտեն, թե ուր են գնում և ինչ պայմաններում են աշխատելու»: