Ընկերական խաղի շրջանակներում Գերմանիայիհավաքականը ընդունեց  Իտալիայի ընտրանուն և առավելության հասավ 4:1 հաշվով

Գերմանացիների կազմում գոլերը խփեցին Տոնի Կրոսը (24'), Մարիո Գյոտցեն (45'), Էկտորը (59') և Մեսութ Օզիլը, վերջինս 75-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հյուրերի միակ գոլը 83' հեղինակեց Էլ Շարավին:

Ընկերական խաղում Պորտուգալիայի ազգային ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի հավաքականի նկատմամբ:

Պորտուգալացիների կազմում գոլեր խփեցին Նանին (20') ու Կրիշտիանու Ռոնադուն (40'), բելգիացիների միակ գոլը 62' խփեց Լուկակուն: