Հայաստանի ազգային հավաքականի և «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո Մադրիդ վերադառնալիս կորցրել է իր ուղեբեռը:

Ֆուտբոլիստը ինսթագրամի իր միկրոբոլոգի միջոցով խնդրել է օգնել գտնել ուղեբեռը:

«Շատ կարևոր իրեր ունեմ այնտեղ: Խնդրում եմ օգնել և տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի գտնեմ ուղեբեռս»,- գրել է Արաս Օզբիլիսը:

Լուսանկարում ֆուտբոլիստի ուղեբեռն է.