ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

 

Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆորնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի, Ջորջիայի օրենդսիր մարմիններում: