Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է անհարմար իրավիճակում: Ֆուտբոլիստը բարեգործության նպատակով եգիպտական MBC MASR-ին տված հարցազրույցում խնդրել է իր խաղակոշիկներն աճուրդի հանել և ստացված գումարը ծառայեցնել Եգիպտոսում բարեգործության համար: Սակայն շատերին վիրավորել է արգենտինացու հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Ahram Online-ը:

Մասնավորապես պատգամավոր Սաիդ Ասասին հայտարարել է.

«Մեր 7 հազար տարվա քաղքակրթության ընթացքում այսպես չէինք նվաստացվել: Ես կհարվածեմ քեզ կոշիկներով, Մեսսի: Ահա իմ կոշիկները «զոհաբերում» եմ Արգենտինային»:

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ազմի Մեգահեդը իր հերթին ասել է.

«Մեր աղքատները դրա կարքը չունեն: Խաղակոշիկները նախատեսված են նրա համար են, որպեսզի դրանցով աշխատեն: Ես հիասթափված եմ: Եթե նա մեզ նվաստացնելու մտադրություն ունի, ապա ավելի լավ կլինի այդ խաղակոշիկները դնել նրա գլխին, ու նրանց գլուխների, ովքեր աջակցում են իրեն: Թող իր խաղակոշիկները տա Արգենտինային, այնտեղ լիքն են աղքատները»: