Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:

 

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: