Սիրիայի քարոզարշավի ընթացքում ձեռք բերված փորձը Ռուսաստանն օգտագործում է, որպեսզի կատարելագործի իր ինքնաթիռները: Անկասկած, Սիրիայում գործողությունն անհրաժեշտ էր քաղաքական նպատակներին հասնելու համար, սակայն, փաստորեն, մարտական պայմաններում ռուսական ռազմական տեխնիկայի փորձարկումն է դարձել: Այս մասին գրում է The National Interest-ը:

 

 

Խոսքը մեծավ մասամբ գնում է Су-34, Су-35 և Су-30 ինքնաթիռների մասին: Մարտական թռիչքների ընթացքում աննշան խնդիրներ և սխալներ են հայտնաբերվել վերահսկման համակարգում և շարժիչներում: «Ընդհանուր առմամբ, դրանք կրիտիկական չեն», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը: Մեկ այլ աղբյուր նշել է, որ սխալների մեծ մասը «աննշան» է եղել և «վերացվել տեղում»: Ընդհանուր առմամբ, օդաչուները շատ գոհ էին ինքնաթիռների որակից:

 

 

Պարբերականը նշում է, որ ռազմական գործողությունների ընթացքում սխալների հայտնաբերումը սովորական բան է, հատկապես, եթե օդանավը նոր է: Ավելին, կան դեպքեր, երբ փաստացի մարտական պայմաններում կիրառումը ի հայտ է բերել ինքնաթիռներում առկա սխալներն ու անսարքությունները, որոնք գտնվում են ծառայության մեջ երկար տարիներ: «Ռուսաստանը տուն է տանում սիրիական արկածների ընթացքում ստացած գիտելիքները, և հաշվի կառնի ստացված տեղեկատվությունը: Ի վերջո, սա նշանակում է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերն ավելի նշանակալի սպառնալիք կդառնան», - գրում է The National Interest-ը: