Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելուն և նշել.

«Մխիթարյանն իսկական չեմպիոն է, և մենք ցանկանում ենք նրան պահել թիմում»,- տեղեկացնում է ակումբի թվիթերյան միկրոբլոգը:

Մարզիչը հավելել է նաև, որ այս շաբաթ պարզ կլինի պայմանագրերը երկարաձգելու վերաբերյալ ֆուտբոլիստների դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները վաղը Բունդեսլիգայի շրջանակներում կընդունեն «Վերդերին»: