Այսօր առավոտվանից Ստեփանակերտը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ են ժամանել՝ լուսաբանելու կատարվածը։

 

Ստեփանակերտում փակ են խանութներն ու ռեստորանները, հարսանիքներ և այլ տոնակատարություններ չեղյալ են հայտարարված։

 

Երեկ հայտնել էինք, որ կենտրոնական հրապարակում կամավորների զինվորագրում էր ընթանում, ինչը շարունակվեց ողջ գիշեր։

 

Նշենք, որ այստեղ աշխատելու նպատակով Երևանից բազմաթիվ բժիշկներ են եկել։