Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի սանձազերծած լայնածալավ մարտերի ընթացքում հայկական կողմն, ընդհանուր առմամբ, շարքից հանել է ադրբեջանական 14 տանկ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

 

Հայկական կողմն այս ընթացքում կորցրել է մեկ տանկ: Շուտով կլինի ՊՆ-ի մանրամասն հաղոդագրությունը' շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

 

Ապրիլի 3-ի առավոտյան հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):