Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին եւ հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: