Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է գտնվել մամուլի ուշադրության կենտրոնում:

The Sun-ը հայտարարել է, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստը կողմնորոշվել է կարիերան շարունակել հարցի շուրջ և մոտ է Անգլիայի առաջնություն տեղափոխվելուն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանը խնդրել է իր ծանոթներին օգնել բնակարան փնտրել Լոնդոնում: Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2017-ին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է գերմանական կողմը, նրանք բանակցում են Մխիթարյանի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ: