Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում իրավիճակը հանգիստ է, պարզապես այդ մեկ դեպքն է արձանագրվել»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Նրա փոխանցմամբ' Տավուշի սահմանային հատվածներում ինտենսիվ կրակոցներ չեն արձանագրվել: