Տավուշի մարզում, հատկապես Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում հակառակորդի կողմից ինտենսիվ կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, ասաց Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, եղել է դիրքային կրակոց, որից էլ պայմանագրային զինծառայողը վիրավորվել էր։  

 

 

Հիշեցնենք, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել: Գյուղապետը այլ տվյալներ չտրամադրեց։