Mediamall.am-ը ստորև օպերատիվ կերպով կներկայացնի սահմանում տիրող իրավիճակի մասին նորությունները.



23.13



ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29



22.29


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Ցավում ենք ու հպարտանում...

 

 

1. ՀՀՍ ծառայության պետ
մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե' ք. Երևան Խաչատրյան 99
2. 2հգմ 2 հխդ հրամանատար
ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի, ծնվ. 1993թ., ԶՈւ-ում 2009թ.-ից, Գյումրու ԶԿ, հասցե' Շիրակի մարզ, ք. Գյումրի
3. 1մհգ 2մհվ 2մհդ 2մհջ
կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, ծնվ. 1993թ. 2014/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ, հասցե' ք. Երևան, Ա-3 թաղ. Անդրանիկի 55/12

 

 

22.26


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


 

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:
Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:




21.50


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված "ТОС 1" տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

 


Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա "գերագույնին", որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

 

 

21.45


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է վիրավոր զինվորներին: Վերջինս իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունն է փոխանցել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:

 

Տեսակցության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց վիրավոր զինվորներին' մաղթելով, որպեսզի շուտափույթ ապաքինվեն և շարունակեն իրենց հայրենանվեր ծառայությունը:



21.30


Այսօր հանրային հեռուստաընկերությամբ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թշանամու գնդակից ևս մեկ երեխա է զոհվել, բայց տարածված տեղեկությունը սխալմունք է: Արցախում այս օրերի ընթացքում զոհվել է 12-ամյա մեկ երեխա, ևս երկուսը`վիրավորվել են:

 

 

21.20

 

Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Կա 5 զոհ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զոհերի մեջ կան գյուղապետեր»,- հավելել է Արծրուն Հովհաննսիյանը:

 

 

20.30

 

ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ասուլի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետևակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով Ադրբեջանն ունի 300 զոհ:




20.10

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի... 




20.05


Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.

 

 

20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
26 անհետ կորած

 

3 դիրք հյուսիս
5 դիրք հարավ
(ընդհանուր մոտ 200-250 քառ մետր ոչ բնակելի տարածք)

 

7 տանկ

 

Այս ամենը տրված է 04.04.2016 11:00 դրությամբ

 

Ասուլիսի ժամանակ այս ամենի մասին հայտնել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը, փոխանցում է Ռազմինֆոյի թղթակիցը: