«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կոնցեռնին պատկանող Երևանի Քիմիա-դեղագործական ֆիրման այսօր մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության դեղորայք է ուղարկել Արցախ: Ֆիրմայի տնօրեն Սիրազ Մաթևոսյանը հայտնել է, որ եթե իրավիճակը սահմանին շարունակի լարված մնալ, ապա իրենք առաջին գիծ կուղարկեն դեղերի նոր խմբաքանակներ ևս: