Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքն Արցախում ռազմական գործողությունները ներկայացնելով՝ տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ:

 

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը «օկուպացված տարածքների» մասին:

 

Միրզոյանը նկատել է, թե 25 տարի առաջ Ղարաբաղի բնակչությունը քվեարկել է անկախության օգտին, իսկ Բաքվի ներկայիս վարչախումբը փորձում է մարդկանց ճնշել ոչ միայն դիվանագիտական, այլև առաջին հերթին ռազմական ճանապարհով, ինչը վտանգավոր զարգացում է:

 

Միրզոյանն ընդգծել է, թե Ղարաբաղը հանդես է գալիս հակամարտության դիվանագիտության օգտին, ինչը երկու ժողովուրդներին հնարավորության կտա գոյակցել տարածաշրջանում:

 

Միրզոյանը շեշտել է, ղարաբաղյան կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության ջանքերը, սակայն երկու կողմին ուղղված անհասցե կոչերն ադրբեջանցիների կողմից ընկալվում են որպես իրենց քաղաքականությունը շարունակելու ազդակ: