Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:1 հաշվով:

Ֆերնանդո Տորեսը 25' բացեց հաշիվը, իսկ տասը րոպե անց երկրորդ դեղինը ստանալու արդյունքում լքեց դաշտը: Քանակային առավելություն ստացած դաշտի տերերը հաղթանակի հասան Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ: 63-րդ րոպեին ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը, իսկ 74-ին խփեց կատալոնացիների հաղթական գոլը:

 

Así fue la expulsión de Fernando Torres ante el BarcelonaSOC/