Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք լրատվամիջոցների համար հանդես են գալիս համատեղ ճեպազրույցով:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է:

 

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: