Թուրքը, պարզվում է, կարող է լինել ոչ միայն թշնամի, այլ նաև՝ գործընկեր, նույնիսկ նույն կառույցների անդամ: Եվ այդ տեսակից մենք էլ ունենք. խոսքս ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մասին է, որին գոնե ի տարբերություն Ռուսաստանի՝ «ռազմավարական դաշնակից» չենք անվանում. էլի լավ ենք պրծել… Բանն այն է, որ մեզ հետ երկու նույն միությունների անդամ հանդիսացող Ղազախստանը ադրբեջանասեր է, ես կասեի՝ ադրբեջանապաշտ, և դա դեռ վաղուց էր բացահայտվել Ղազախստանի «սուլթան» Նորսուլթան Նազարբաևի միջոցով: Վերջինս պարզապես անզոր էր թաքցնելու իր անսահման սերը նույն Միջին Ասիայից ու Ալթայի կողմերից քոչած՝ քոչվոր թուրք եղբայրների նկատմամբ. գեները խոսում են: Սա բնական է, որովհետև խոսքը նույն՝ «թյուրքական» ընտանիքին պատկանող տեսակների մասին է, որոնցից են ղազախները ազերները, թուրքերը և այլք: Այսպիսով, հաստատվում է ժողովրդական ասացվածքը, որ թուրքը մնում է թուրք կամ «թյուրք». տերմինաբանությունից էությունը չի փոխվում:

 

Իսկ էությունը հակահայկական է, և հերթական անգամ այն դրսևորվեց. Ղազախստանն ամեն ինչ արեց, որպեսզի ապրիլի 8-ին Երևանում կայանալիք՝ ԵՏՄ վարչապետների հավաքը չկայանա, միգուցե որպեսզի Ադրբեջանը Ղազախստանից չնեղանա: Դե Ռուսաստանն էլ առանձնապես չընդդիմացավ: Մենք էլ, իհարկե, չկարողացանք մեր դիրքը պահել: Ու նորից նույն հարցը՝ ի՞նչ իմաստ ունի լինել մի կառույցի անդամ, որտեղ պետք է ունենանք թույլ դիրք:

 

Կարեն Վարդանյան