Չնայած սահմանին հաստատված փխրուն հրադադարին՝ այնուամենայնիվ, չեն դադարում հնչել մտահոգություններ ու անգամ համոզմունքներ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իրականում ոչ թե ավարտվել է այլևս, այլ միայն նոր է սկսվում: Մի շարք միջազգային հեղինակավոր փորձագետներ՝ մասնագիտացած հատկապես ղարաբաղյան խնդրի ուղղությամբ, իրենց վերլուծականներում չեն դադարում շեշտադրել այն միտքը, որ հաստատված հրադադարն իրականում լռություն է մեծ պատերզամից առաջ, ու հիմա կողմերը զբաղված են ուժերը ներքին ուժերը մոբիլիզացնելով: Երբ հետևում ես այս օրերին Ադրբեջանի ցուցաբերած վարքագծին, հակադրել այս տեսակետին ինչ-որ սթափ հակափաստարկ, ճիշտն ասած, դժվարանում ես:

 

 

Եթե դիտորդի աչքերոով դիտարկելու լինենք ստեղծված իրավիճակն ու փորձենք համապատասխան հետևություններ անել՝ վերլուծելով Բաքվի քայլերը, ապա պարզ կդառնա, որ ներկա փուլում ազերիական նորագոյացությունը, ըստ էության, փորձում է լուծել մի քանի խնդիր. նախ՝ փորձում է ապագա հնարավոր պատերազմի ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա՝ կեղծ տեղեկութույններ տարածելով, թե իբր հայկական կողմից ակտիվություն է նկատվում Նախիջևանի ճակատում: Ամեն կերպ ջանում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը հավատարիմ չէ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը և խախտում է միջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այնուհետև ձգտում է լղոզել շփման գծի տարբեր ուղղություններով և վերջին օրերին Տավուշի ուղղությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո իր կողմից իրականացվող սադրանքները, անհրաժեշտ հող նախապատրաստել հարկ եղած դեպքում՝ գործողություններ իրականացնելու նաև այդ ուղղությամբ՝ իբր ելնելով ինքնապաշտպանությունից: Բացի այս ամենը՝ Բաքուն, ըստ ամենևին էլ ոչ անհիմն ենթադրության, ըստ էության, հայկական կողմին ցանկանում է հիշեցնել նախիջևանյանի ուղղության առկայության մասին՝ արձանագրելով երրորդ ճակատի գոյությունը, որը ներկայումս դեռևս մնում է՝ պահեստային տարբերակ:



Իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, թե նմանօրինակ կարծիքներն ու տեսակետները խիստ հոռետեսական են, ու տարածաշրջանում հետագա զարգացումները կարող են և չլինել այսչափ նեգատիվ, բայց երբ հաշվի ես առնում, թե ով է թշնամիդ՝ ստոր ու վախկոտ, հասկանում ես, որ նման տեսակետներն այնքան էլ անիրատեսական չեն, ու հարկավոր է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Մնում է հույս հայտնել, պարզապես, որ գոնե այն բանից հետո, երբ Բաքուն ագրեսիա կկիրառի անմիջականորեն ընդդեմ Հայաստանի, որ ուղղությունով էլ այն սկսվի, ՀՀ թիվ մեկ դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, կարձագանքի ըստ արժանվույն ու կարճ ժամանակում կսանձի ոչ միայն մեր, այլև արդեն իրեն թշնամի դարձած Ադրբեջանին. Հայաստանն է տարածաշրջանում Ռուսաստանի միակ ու անդավաճան դաշնակիցը, ինչը, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, Մոսկվան չի կարող հաշվի չառնել:



Դավիթ Բաբանով