Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

 

 

Հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:

 

 

Նախագահ Սահակյանն Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում կայունության եւ խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաեւ քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

 

 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում եւ կասեցնելու է մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ եւ հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ: