Խոշոր հրդեհ է բռնկել ԱՄՆ-ի՝ մեծությամբ երկրորդ նավթաքիմիական և նավթավերամշակման համալիրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, միջադեպը տեղի է ունեցել Թեքսաս նահանգի Բեյթաուն քաղաքում ExxonMobil ընկերության գործարանում:

 

Click2Houston հրատարակության կողմից հրապարակված տեսակադրերում երևում է՝ ինչպես է կրակը մոլեգնում արտադրական տեղամասերից մեկում և բարձրանում ավելի քան 10 մետր: Հրշեջները փորձում են տեղափակել կրակը և թույլ չտալ հրդեհի տարածումը հարևան շենքեր:

 

ExxonMobil ընկերությունն արդեն հայտարարել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, մթնոլորտ վտանգավոր արտանետումներ չեն եղել: Առայժմ չի ճշտվում, թե ինչն է եղել հրդեհի պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: