Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 8-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:

 

Դատական անցած նիստերին ավատվեց փաստաթղթերի հրապարակուման փուլը և արդեն այս նիստից կմեկնարկի իրեղեն ապացույցների ներկայացման փուլը: Այդ փուլից հետո հերթը Պերմյակովի հարցաքննությանն է հասնում։ Ինչպես ռուսական կողմի դատավարության ժամանակ, ըստ փաստաբանների, հավանաբար նա կհրաժարվի ցուցմունքներ տալուց և կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։