Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարվել և գլորվելով ընկել ձորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել, զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը' նշելով, որ շուտով հավելյալ տեղեկություններ կհաղորդեն: