ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել էր ԱՄՆ-ի հրավերը և դեմ չէր Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովն այցելել: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 7-ին, տեղեկացնում է ИА REGNUM-ը:

 

«Այո, ես հրավիրված էի: Գործընկերս (Բարաք Օբաման - խմբ.) անձամբ է ինձ հրավիրել: Անկեղծ ասած՝ ես դեմ չէի, սակայն միջուկային գործունեության ոլորտի հարցերով մեր փորձագետները և Արտաքին գործերի նախարարությունը, այդուհանդերձ, խորհուրդ չէին տալիս դա անել»,- ասել է Պուտինը:

 

Բացի այդ, պետության ղեկավարը Միջուկային անվտանգության գագաթնաժողովը «տնային միջոցառում» է անվանել, որի ընթացքում Ռուսաստանը միևնույն է չէր կարողանա ազդել վերջնական որոշումների վրա: