Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

 

Դեսպան Պ. Սվիտալսկին կարևորել է իրավունքների և ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել իրականացնել ծրագրեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

 

Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Եվրոպական միության պատվիրակության դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: