armnoc.am Ծանրամարտի հավաքականի երկու անդամներ՝ Ռուբեն Ալեքսանյանը և Սմբատ Մարգարյանը բաց կթողնեն Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականի անդամներ Ռուբեն Ալեքսանյանը և Սմբատ Մարգարյանը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Նրանց փոխարեն ապրիլի 10-ից 16-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռոստամ Կարապետյանը և Առաքել Միրզոյանը:

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցավայր կժամանեն ապրիլի 9-ին:

Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է նորվեգական Ֆորդե քաղաքում: