ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը աԱպրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում:

 

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

 

 

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ):

 

 

Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պահանջվել է օգնություն՝ ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար):

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.20-ին:

 

 

Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) և շինարարական աղբ: