Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին դարձել է ադրբեջանական իշխանությունների անհանդուրժողականության հերթական թիրախը: Նրա դեմ Բաքվում արհեստական բողոքի ալիք է բարձրացել. իշխանության կողմից ուղարկված տասնյակ երիտասարդներ ի ցույց են դրել ազատ խոսքի հանդեպ անարգանքն ու ակցի ա անցկացրել նրա տան առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az կայքը հայտնում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել առաջնագծում իրադարձությունների հետ կապված սոցցանցերում Ալի Քերիմլիի արտահայտած դիրքորոշմանը:

 

 

Նրանք «Մի շահագործիր շեհիդների արյունը», «Անեծք քեզ», «Քեզ կարմիր քարտ», «Դուրս արի քո երեւակայական աշխարհից» լոզունգներ են հնչեցրել եւ Ալի Քերիմլիին մեղադրել հայամետ լինելու մեջ:

 

 

Ոստիկանության միջամտութունից հետո ակցիան ցրվել է:

 

 

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 6-ին Ալի Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:

 

 

Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի մասին ամեն օր հորջորջվող' «պետք լինի Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:

 

 

Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Քերիմլին ասել էր. «Խնդրում եմ, այլեւս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու»: