Արթուր Աբրահամը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Խիլբերտո Ռամիրեսին զիջելուց հետո ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել և լուսանկար տեղադրել:

«Հարգելի՛ երկրպագուներ, շնորհակալութուն աջակցության համար: Վերականգնվում եմ մարտից հետո և խոստանում եմ ձեզ, որ կվերադառնամ: Կշարունակենք մարզվել էլ ավելի ուժեղ և սովորել մեր սխալների վրա: Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ»:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած մարտում մեքսիկացի բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով`108:120, 108:120, 108:120: