Չկարողացանք մեզ ձիգ պահել, նորից զիջեցինք, թույլ գտնվեցինք: Խոսքս սահմանին ընթացող գործողությունների մասին չէ, այլ՝ դիվանագիտական ոլորտի: Ղազախստանն ու Բելառուսը բացահայտ արհամարհեցին մեզ՝ հրաժարվելով մասնակցելուց Երևանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Թյուրքալեզու և մեր թշնամի Ադրբեջանի բարեկամ Ղազախստանի թուրք սուլթան Նորսուլթանը որոշեց, որ նիստը պետք է տեղափոխել Մոսկվա, որպեսզի սիրելի Ադրբեջանին հաճո լինի, և այդպես էլ եղավ: Մենք չկարողացանք դա կանգնեցնել: Ավելին, մենք չկարողացանք նաև մեզ արժանապատիվ պահել և գոնե հրաժարվել այդ նիստին մասնակցելուց: Ես կասեի՝ հետևեցինք «Եթե ձախ այտիդ ապտակում են, աջն էլ դեմ տուր» սկզբունքին, և հենց դա է մեր դժբախտությունը, որ դարեր շարունակ հետևում ենք այդ հակաբնական ու անառողջ սկզբունքին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուամենայնիվ որոշեց գնալ և մասնակցել: Թող իրականանա թուրք Նազարբարևի ցանկությունը...

 

Իհարկե, իմ գործընկերներից շատերն ասում են, թե վարչապետը ճիշտ է արել, որ գնացել է, թե այստեղ դիվանագիտական մոտեցում է պետք, կշռադատված քայլեր են պետք, այլ ոչ թե պետք է էմոցիաների հետևից ընկնել: Միգուցեև նրանք ճիշտ են, միգուցեև այդ տեսանկյունից պետք էր գնալ մասնակցելը՝ չեմ պատրաստվում վիճել: Բայց դիվանագիտականից բացի, կա նաև հարցի բարոյական կողմը՝ արժանապատվության հարցը: Մենք այս քայլով արժանապատվության ևս մի կորուստ ունեցանք, իսկ դա կոտրում է ազգի ոգին, դա սպի է թողնում, և դիվանագիտությունն էլ այստեղ չի մխիթարում, չի վերականգնում խոցված արժանապատվությունը:

 

Կարեն Վարդանյան