Նորվեգիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Մեր մարզիկը B ենթախմբում գրանցեց լավագույն արդյունքը:

Պոկում վարժությունում Աղասյանը բարձրացրեց 153 կգ և գրավեց երկրորդ տեղը, հրում վարժությունում գրանցեց 193կգ արդյունք և զբաղեցրեց առաջին տեղը:

Երկամարտի 346 կգ արդյունքով B խմբում զբաղեցրեց առաջին տեղը: