Այսօր`ապրիլի 14-ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրահավաք էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ` հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ում մուտքը քաղաքացիների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց:

 

 

««Ազատություն, հավասարություն, եղբայրություն», եկե’ք այս գաղափարի շուրջ համախմվենք, ոչ ոք չգիտի այս երկրին վաղը մյուս օրը ինչ է սպասվում, Հայաստանի իշխանությունները ինչ են մտածում: Սասուն Միքայելյանի հանդեպ դուք այս ի՞նչ եք անում, դու չես հարգում այն 18 տարեկան զինվորի արյունը, եթե դու փող ես բաժանում: Ախր հաղթելով չի, հո Բրեժնևը չե՞ք դառնալու, հո 17 տարի չե՞ք իշխանավորելու` մինչև հոնեքերիդ մազերը մտնի աչքերդ»,- ասաց Արամ Սարգսյանը:

 

 

Ըստ նրա, եթե այս իշխանությունները համախմբում են ուզում պետք է հասկանան, որ սեփական ժողովրդին չեն հաղթում, քանի որ նրանք Հայաստանից չեն նեղանում և իրենց կյանքով են պաշտպանում հայրենիքի հողը.

 

 

«Այս ծանր պահին սեփական ժողովուրդն էր, այդ սպիտակ մազերով 60-ին մոտ տղերքն էին, ում միտինգներում անընդհատ հրում էին,  անընդհատ բզբզում էին, որպեսզի պատասխան տային ու բռնեին տանեին, այդ տղերքն էին, որ չնեղացնան, իրենց սրտում հայրենիք կար, ու գնացին հայրենիքը պաշտպանելու, քանի որ իրենք չեն նեղանում հայրենիքից: Ժամանակն է, որ Հայաստանի գործող իշխանությունները մի պարզ բան հասկանան, որ իրենք էլ կարող են այսքանից հետո քայլել անեն, որպեսզի այս երկիրը հայրենիք դառնա»,- ասաց Սարգսյանը: