WhoScored.com-ը կազմել է Եվրոպայի Լիգայի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դեմ խաղում Մխիթարյանը գոլ է խփել, սակայն թիմը պարտվել է 4:3 հաշվով և լքել պայքարը: