Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 15-ին կազմել է 482.36 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.28 դրամ՝ նվազելով 0.37 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 683.79 դրամ է՝ աճելով 0.59 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 15-ին կազմել է 7.31 դրամ' աճելով 0.02 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 250.15 դրամ, ոսկի՝ 19,134.83 դրամ, պլատին՝ 15,399.67 դրամ։