Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանցահենները երեկ փորձել են խոչընդոտել ՌԴ քաղաքացիների հետ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապի» անցկացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Հաքերներն ակտիվորեն փորձել են կոտրել տեսազանգերի հավելվածը, սակայն այն դիմակայել է։ Դրանից բացի, հենց ուղիղ կապի ընթացքում հարձակումներ են սկսվել ծրագրի կայքի վրա։ Անգամ կարճ ժամանակով հաջողվել է, սակայն աշխատանքներն արագ վերականգնվել են»,- ասել է նա։