Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ազատ ոճի ըմբիշ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը կիսաեզրափակչում 5:3 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել օլիմպիական ուղեգիր:

Եզրափակչում մեր մարզիկը պայքարի դուրս եկավ Վլադիմիր Դուբովի դեմ և պարտվեց 0:10 հաշվով' նվաճելով արծաթե մեդալ:

Ավելի վաղ Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչում հաղթել էր Իտալիայի մարզիկին, քառորդ եզրափակչում առավելության հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ' 10-6:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը երրորդ տեղի համար պայքարում 10-0 հաշվով հաղթեց: