Փետրվարին Ռուսաստանի օդուժը հայտարարեց, որ ՄիԳ-29 կործանիչներ և այլ բարդ ինքնաթիռներ է ուղարկել Հայաստան՝ թուրքական սահմանից 25 մղոն հեռավորության վրա գտնվող ռուսական բազա: Մոսկվան խոստացել է Երևանին 200 մլն դոլարի վարկ՝ զենքի ձեռքբերման համար և հայտարարեց բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին անհրաժեշտ օղակ դարձնելն էր դեպի Իրան ռուսական տարածաշրջանային էներգահամակարգում։ Այս մասին The Washington Post-ի իր հոդվածում գրում է Սամյուել Ռամանին (Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Ռուսական և արևելաեվրոպական հետազոտութոյւնների հարցերով մագիստրոս)։

 

 

Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակից և ՌԴ-ի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Խորհրդային Միության փլուզումից իվեր՝ Մոսկվան գերակատարել ռազմական օգնության պլանը՝ աջակցելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղը պահպանելու հարցում:

 

 

Սակայն, Ռուսաստանի նվիրվածությունը Հայաստանին խորացել է վերջին ամիսներին։ Ռուսական ռազմական քաղաքականության հարցում հոդվածագրի անցկացրած հետազոտությունը ենթադրում է, որ Մոսկվան հետապնդում է 3 նպատակ։

 

 

1. Թուրքիայի շուրջ շրջանակ գծելը



Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի ամրապնդումը թուրքական կառավարությանը վախեցնելու և Անկարայի կողմից այլ ռուսական օդանավի չհարվածելու հարցում համոզված լինելու ավելի լայն ռազմավարության մաս է։ Վլադիմիր Պուտինի ռազմավարության առաջին եղանը ներառում է ռուսական զորքերի տեղակայում Թուրքիայի սահմանների երկայնքով, այդ թվում՝ փետրվարյան տեղակայումը հայ-թուրքական սահմանի մոտ։ Թուրքիան այս շրջափակման քաղաքականությունը թշնամական է համարում։ Դեպի հյուսիս գտնվում է Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված Ղրիմը։ Եվ Ռուսաստանն ակտիվացրեց միջամտությունը Սիրիայում, որը գտնվում է Թուրքիայի հարավային սահմանին։

 

 

Ռուսաստանի ապակայունացնող ռազմավարության երկրորդ եղանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարբերական վերաբորբոքումն է։ Ռուսաստանը շարունակել է զենք վաճառել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, չնայած սրվող թշնամությանը։ Չնայած նույնիսկ այն բանին, որ Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի կարողությունների նկատմամբ գերադաս են մնում, Հայաստանին ուղղված ռուսական ընդարձակված ռազմական աջակցությունը կարող է քաջալերել Երևանին՝ բորբոքելու Ղարաբաղյան հակամարտությունը։ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարը պնդում էր, որ Ադրբեջանը բռնություն է հրահրում և խախտում հրադադարը։ Այս պնդումը կարող է դառնալ ենթատեքստ Ղարաբաղում հայկական կողմի ավելի մեծ ռազմական ներգրավվածության համար, և հետևանքը կլինի ինքնավար տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը։

 

 

Ահա թե ինչու է դա տեղի ունենում. Ադրբեջանը սերտ մշակութային կապեր ունի Թուրքիայի հետ և նրա՝ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային դաշնակիցն է։ Թուրքիան ապավինում է Կասպից ծովում Ադրբեջանի ընդարձակ էնեգետիկ ռեսուրսների հասանելիությանը։ Թուրքիան և Հայաստանը սառն են մնում, քանի որ Անկարան հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին։ Հայաստանի համար ռազմական օգնության ավելացմամբ Ռուսաստանը կրճատում է Թուրքիայի կովկասյան ռազմավարությունն ու ուժեղացնում սեփական տարածաշրջանային իշխանությունը։

 

 

2. Սիրիայում ընդհանուր դաշնակցին աջակցելը



Ռուսաստանի ասադամետ, ԻԼԻՊ-ի դեմ ուղղված արշավը Սիրիայում ևս մեկ պատճառ է առ այն, որ Ռուսաստանը որոշել է խթանել ռազմական օգնությունը Հայաստանին։ Ռուսաստանը, Հայաստանն ու բաասիստական Սիրիան դաշնակցում են Թուրքիայի դեմ։ Սիրիա-Թուրքիա հարաբերությունները խարխլվեցին 2011 թվականին, երբ Թուրքիան աջակցեց Ասադի դեմ կռվող ապստամբական շարժումներին։

 

 

Խորհրդային միության փլուզումից կարճ ժամանակ անց Հայաստանն ու Սիրիան հաստատեցին սերտ դիվանագիտական հարաբերություններ, ինչը Երևանը դիտարկում է որպես կենսական՝ Սիրիայում բնակվող 120 հազար հայերի իրավունքների պաշտպանության համար։ Դա ամուր գործընկերություն էր՝ չնայած Ասադի կողմից քաղաքացիական պատերազմի վայրագությունների հանդեպ միջազգային հանրության կատաղի դատապարտմանը։ Ռուսաստանի նման Հայաստանն էլ Ասադին համարում է Սիրիայի օրինական առաջնորդ։

 

 

Հայաստանի ամուր կապերը Սիրիայի հետ մեկ դարի վաղեմություն ունեն։ 2015 թվականի մայիսին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սիրիա՝ գովելով սիրիացի ժողովրդին անցած դարի Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության վերջին փուլի ընթացքում հայերին օգնելու համար։ Նալբանդյանը նաև բարձր է գնահատել Ասադի հանդուրժողականությունը հայկական փոքրամասության հանդեպ և մտահոգություն հայտնել, որ վարչակարգի փոփոխությունը Սիրիայում կարող է հայկական սփյուռքի դեմ մեկ այլ ցեղասպանություն առաջ բերել։ Ասադն այդ դիվանագիտական բանակցությունների սկզբին պատասխանեց՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը France-Presse գործակալության հետ նոյեմբերյան հարցազրույցում։

 

 

Սա առաջին անգամն էր, երբ Սիրիայի նախագահը մեկնաբանությամբ է հանդես եկել այդ հարցի վերաբերյալ, և դա նշանավորել է արմատական փոփոխություն սիրիական քաղաքականությունում։ Պատերազմից առաջ սիրիական վարչակազմը գրաքննության էր ենթարկում Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը և արգելում օտարերկրյա նկարահանող խմբերի՝ այցելել թուրքական պատերազմական հանցագործությունների վայրեր։

 

 

3. Հայաստանը կայուն պահպանելը



Հայաստանի հետ Ռուսաստանի ավելի ամուր հարաբերությունները սերտորեն կապված են Երևանում Ռուսաստանին հավատարիմ դաշնակից վարչակազմի փոփոխումը կանխելու իր շահի հետ։ Բելառուսն ու Ղազախստանը՝ տարածաշրջանում ռուսական երկու այլ դաշնակիցները, ներկայումս ընդլայնում են իրենց առևտուրը արևմտյան երկրների հետ։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, ուր կատարվում է արտահանումների 22.6 տոկոսը։ Ռուսաստանը Հայաստան ներկրումների 24.8 տոկոսի աղբյուր է։

 

 

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նշանակում է, որ այն հետևել է Ռուսաստանին 2014 թվականի ռեցեսիայի ժամանակ։ Երբ ամռանը բողոքի ցույցեր ծայր առան էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար, վարչակարգը մեղմացրեց Electric Yerevan-ի ցուցարարների շրջանում հակառուսական տրամադրությունները՝ ընդգծելով ցույցերի ծագման ներքին պատճառը։

 

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հավատարմությունը Ռուսաստանի հանդեպ արտացոլում է արևմտյան արժեքների հանդեպ նրա թերահավատությունը։ Բայց նրա հակաարևմտյան դիրքորոշումը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ ժողովրդական դարձավ։ 2000-ականների սկզբից դեպի Ռուսաստան ուղղվածության գրեթե համընդհանուր կոնսենսուսը խախտվեց, քանի որ եվրոպամետ քաղաքացիական հասարակության կազմակերությունները քաջալերեցին երիտասարդ հայերին՝ տանել երկիրն այլընտրանքային հետագիծ։ Եվ քանի որ Սարգսյանը ներկայանում է որպես միանշանակ ռուսամետ, նրա գոյությունը կախված է ռուսական աջակցությունից՝ ի հակակշիռ ազատական խմբերին ուղղված արևմտյան օժանդակության։

 

 

Ի տարբերություն իր որոշ հարևանների՝ Հայաստանը մերժեց դիտարկել ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի առաջարկը՝ ռուսական հակակշռի՝ ԵԱՏՄ-ի փոխարեն։ Այս որոշումը կարող է Սարգսյանին նույնիսկ ավելի կախված դարձնել ռուսական աջակցությունից քաղաքականապես գոյատևելու հարցում։

 

 

Այսպիսով՝ Հայաստանում ստատուս քվոյի պահպանումը Մոսկվայի այլընտրանքային ԵԱՏՄ-ն պահում է կենսունակ, քանի որ Հայաստանը միությունում Ղրղըզստանի հետ ամենաուժեղ դաշնակիցն է։ Մոսկվան մեծացրեց իր ռազմական աջակցությունը Հայաստանին՝ համոզված լինելու, որ Սարգսյանն ունի ապագա զանգվածային բողոքները ճնշելու հարկադիր ընդունակություն։ Կրեմլը Electric Yerevan շարժումն ու այլ «գունավոր հեղափոխություններ» դիտարկել է խոր կասկածանքով՝ պնդելով, որ ավելի շուտ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ՀԿ-ներն են ոգեշնչել ցույցերը, քան բուն ժողովրդական դժգոհությունը։

 

 

Մի՛ գնա փոփոխման



Հայաստանում վարչակարգի փոփոխութունը կթողնի Ռուսաստանին միայնակ հարավային Կովկասում, ինչը մեծ հարված կլինի իրենց երկրի՝ մեծ տերության կարգավիճակի վերաբերյալ ռուսների ընկալումներին։ Ռուսական արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ ընկալումը, թե Ռուսաստանի ազդեցության գոտին նեղանում է, կարող է պոտենցիալ կերպով ազդել ներքին քաղաքական կայունության վրա։ Տևական տնտեսական դժվարությունների շրջանում բարձր վարկանիշի պահպանման համար Պուտինը կարիք ունի հավատացնելու ռուս հասարակությանը, որ Մոսկվան դեռ իշխանություն է պահպանում նախկին խորհրդային տարածքների վրա։

 

 

Ավելի ուժեղ ռուս-հայկական գործընկերությունը համեմատաբար քիչ ուսումնասիրված աշխարհաքաղաքական զարգացում է, որն ունի խոր հետևանքներ Կովկասի, Մերձավոր Արևելքի և հետխորհդային տարածքի կայունության ու անվտանգության համար։ Չլուծված սիրիական հակամարտությամբ և Թուրքիայի հետ լարված ռուսական հարաբերություններով՝ հայկական վարչակարգը կշահի Ռուսաստանի տնտեսական և ռազմական աջակցության աննախադեպ աստիճանից։