Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց պայքարում Հայաստանն այսօր ներկայացրին +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզուհին պոկում վարժությունում գրանցեց լավագույն արդյուքը'113 կգ և արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Խուրշուդյանը գրացեց 137 կգ արդյունք և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Երկամարտի 250 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93կգ ծանրաձողը և զբաղեցրեց 6-րդ տեղը, հրում վարժությունում մարզուհին գրանցեց 120 արդյունք և երկամարտի 213 արդյունքով A խմբում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի կանաց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի չեմպիոն: