Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ապրիլի 16-ին գումարած խորհրդի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

 

 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նիստի ընթացքում որևէ որոշում չի կայացվել: Նա նաև տեղեկացրեց, որ նիստի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն կտարածվի: