Ռուսաստանը Իրաքին տրամադրել է «СУ-25» տիպի երեք գրոհային ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտնել է Իրաքի Պաշտպանության նախարարությունը: Այդ երեք ինքնաթիռները, ինչպես նաև մի խումբ սարքավորումներ արդեն Իրաքի Զինված ուժերի տրամադրության տակ են:

 

 

2014 թվականի հունիսին Իրաքը Ռուսաստանին խնդրել էր տրամադրել «СУ-25» տիպի ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները կարող են արդյունավետ օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Արդյունքում' առաջին խմբաքանակը Իրաք էր հասել 2014 թվականի հունիսի 29-ին: