Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կատալոնացիների ներկայացուցիչը ներկա է եղել գերմանական ակումբի մի քանի հանդիպման և Պիեր էմերիկ Օբամեյանգի խաղին հետևելիս ուշադրության կենտրոնում է հայտնվել Հումելսը:

Նշենք, որ Հումելսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ., և թիմը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը: Ֆուտբոլիստը, սակայն, վերջնական որոշում չի կայացրել: