Անդրկովկասի անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն են քննարկել այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆֆը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում փոխհամաձայնության ձևերի շուրջ»,- ասվում է փաստաթղթում:

 

 

Հանդիպման ընթացքում, որի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, քննարկվել են նաև Մոլդովայում և Վրաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: