«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ապրիլի 24-ին կայանալիք արտագնա խաղին և նշել, որ այդ խաղը յուրահատուկ է լինելու, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության տարելիցն է:

«Անխոս դա յուրահատուկ երեկո է լինելու: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Դա առանձնահատուկ օր է ամբողջ աշխարհի հայերի և ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ Լոս Անջելեսում խաղալուն, իսկ այդ օրն այն ավելի յուրահատուկ է դարձնում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է MLS-ի պաշտոնական կայքը: