Սույն թվականի ապրիլի 21-22 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանում է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը: Արդեն իսկ խոսվում է Արցախում Ադրբեջանին տարածքների հանձնման հարցը, որը չի կարող իր դժգոհությունը և բողոքի լայն ալիքը չբարձրացնել հայ հասարակության շրջանում։

 

Գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար' ապրիլի 21-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից մի խումբ քաղաքացիներ երթով շարժվելու են ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ընդառաջ հնչեցնելու իրենց պահանջները:

 

Պահանջները մասնավորապես հետևյալն են.

 

Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություներից հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝

 

1. Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն:

 

2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար:

 

3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձn Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ:

 

4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը:

 

5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել 7 օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ: