Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Հերտային» և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» հետ:

«Հերտայի» դեմ դիմակայությունում Գոնսալո Կաստրոն 21-րդ րոպեին բացեց հաշիվը, 75-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Մարկո Ռոյսը: Իսկ 83-րդ րոպեին Ռոյսի փոխանցումից հետո գոլ խփեց նաև Հենրիխ Մխիթարյանը: