Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեդալներ չնվաճեց:

73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Կիպրոսի ներկայացուցչին՝ դուրս մնալով հետագա պայքարից: 81 կգ քաշային կարգում Անդրանիկ Չափարյանը նույնպես պարտվել է թուրք մարզիկին, իսկ Ռաֆայել Դավթյանը պարտություն է կրել հույն մրցակցից: