Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին»:

Հանդիպումն ավարտվեց Տուխելի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: 21-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Սինձի Կագավան: Առաջին խաղակեսի ավարտին Պուլիշիչը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը (45'):

Իսկ հանդիպման 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նաև գոլ հեղինակեց` հաշիվը դարձնելով 3:0:

Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 74 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են: