Ժխտողականության նկատմամբ ճնշումը լեգիտիմ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, քանի որ այն սպառնալիք է հասարակական կարգի նկատմամբ, ուղեկցվում է ատելության և բռնության գաղափարների տարածմամբ: Այս մասին The Huffington Post-ում հրապարակված հոդվածում նշում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն և հայտնի փաստաբան Բեռնար Ժուանոն:

 

 

«Ցեղասպանությունների վերաբերյալ բանավեճեր վարելու ազատությունը չի կարող վերածվել «սկզբունքային ժխտման» կամ «համակարգային վիճարկման»… Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագծի անհրաժեշտությունն ակնհայտ է այն պահին, երբ ԻԼԻՊ-ը սպառնում է համակարգված կերպով ֆիզիկապես ոչնչացնել կամայական չափանիշով ընտրված մարդկանց խմբերի»,- նշում են հեղինակները:

 

 

Բուայեն և Ժուանոն նաև վկայակոչել են ցեղասպանությունների ժխտմանն առնչվող մի շարք իրավական ասպեկտներ՝ նշելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով և «Բուայեի օրինագծի» վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վճիռը, և եզրահանգել. «Դատավորների ժամանակն ավարտվել է, հիմա ժամանակն օրենսդիրներինն է»: